Life

Վերլուծաբանները կանխատեսել են iPhone 8-ի թողարկման ժամկետը

2 րոպեի ընթերցում

Վերլուծաբանները կանխատեսել են iPhone 8-ի թողարկման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը կարող Է iPhone 8-ը թողարկել 2018 թվականին այն դեպքում, երբ 2017 թվականի աշնանը կներկայացվեն միայն iPhone 7s-ը եւ 7s Plus-ը: Դրանում, ինչպես հայտնել Է Business Insider-ը, վստահ են Deutsche Bank-ի վերլուծաբանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետները, վկայակոչելով մատակարարումների շղթայի աղբյուրներ, հայտարարել են, որ Apple-ը հանգուցային բաղադրատարրերի պակաս ունի, որոնք անհրաժեշտ են նոր սմարթֆոնի ստեղծման համար: Նաեւ կորպորացիայում խնդիրներ են առաջացել առանձին տեխնոլոգիաների իրացման կապակցությամբ, պնդում են հետազոտողները:

«Հաշվետվության մեջ նշվում Է, որ նոր iPhone 8-ն այս օրացուցային տարում չի թողարկվի,-նշել են վերլուծաբանները:-Ինչպես մենք գրել ենք նախորդ ուսումնասիրություններում, մատակարարումների շղթայի վերաբերյալ մի քանի հաշվետվություններում ասվում Է, որ հանգուցային բաղադրատարրերի պակասը եւ տեխնիկական խնդիրները կարող են ձգձգել առաջատար iPhone 8-ի թողարկումն այս աշնանը: Մենք վստահ ենք, որ այս հաշվետվությունն Էլ ավելի մեծ անորոշություններ Է ստեղծում նոր սերնդի iPhone-ի թողարկման ամսաթվի հարցում»:

Դրա հետ մեկտեղ Foxconn գործարանի աշխատակիցները նույն տեղեկատվությունն սկսել Էին տարածել 2017 թվականի ապրիլի վերջին: Նրանց խոսքով՝ ձեռնարկությունն արդեն սկսել Է ընդունել սմարթֆոնների միայն երկու մոդելների արտադրության պատվերներ: Ինսայդերների խոսքով՝ խոսքը iPhone 7s-ի եւ 7s Plus-ի մասին Է:

Սակայն Bloomberg-ի վերլուծաբանները կարծում են, որ iPhone 8-ը կթողարկվի 7s-ի անոնսից մի քանի ամիս անց: Սպասվում Է, որ շնորհանդեսը, որի ժամանակ ցույց կտան iPhone 8-ը, տեղի կունենա 2017 թվականի աշնանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում