Life

«Եվրատեսիլի» 36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլի» 36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 36 մասնակից երկրների պատվիրակություններն արդեն ժամանել են Կիեւ, ինչի մասին մայիսի 3-ին հայտնել Է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 7-ին Կիեւում: Դրա եզրափակիչը պլանավորված Է մայիսի 13-ին: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին: Մրցույթին կմասնակցի 42 երկիր:

«36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են «Եվրատեսիլ-2017»-ին, 27 կոնկուրսանտներ արդեն լիամասշտաբ փորձեր են անցկացրել գլխավոր բեմի վրա»,- գրել Է Կիրիլենկոն Facebook-ի իր Էջում:

Նախօրյակին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել Էր, որ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի գրեթե 400 մասնակիցներ եւ թիմերի անդամներ արդեն ժամանել են երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում