Սպորտ

Կայացավ հեծանվահրապարակի մրցաշրջանի բացումը

1 րոպեի ընթերցում

Կայացավ հեծանվահրապարակի մրցաշրջանի բացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կայացավ հեծանվահրապարակի մրցաշրջանի բացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու տարիքային խմբերում` երիտասարդների և պատանիների, մրցում էին 40 հեծանվորդներ: Հեծանվորդները ուժերը չափեցին խմբակային վազք` դուրս գալով և խմբակային վազք` միավորներով մրցաձևերում:

Երիտասարդների պայքարում խմբակային վազք միավորներով լավագույն եռյակի հայտնվեցին Ռոբերտ Խաչատրյանը, Տարոն Նիկողոսյանը, Նիկոլայ Գասպարյանը: Խմբակային վազքի դուրս գալով` մեդալակիրներ դարձան Ռոբերտ Խաչատրյանը, Տարոն Նիկողոսյանը, Լեւոն Լավչյանը:

Պատանիների պայքարում խմբակային վազք` միավորներով և խմբակային վազք` դուրս գալով մրցաձևերում մեդալակիրներ դարձան Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը և Հենրի Երանոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում