Հասարակական

ԱԺ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել է 19 քրգործեր

3 րոպեի ընթերցում

ԱԺ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել է 19 քրգործեր

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է 19 քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Դրանցից՝

1.12-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ):

Նշված հոդվածով հարուցված քրեական գործերից՝

- մեկով քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.

- մեկ քրեական գործ մեկ անձի վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան.

- 10 քրեական գործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից

- 8 քրեական գործ 8 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ.

- 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ.

- մեկ քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

2. 3-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):

Նշված գործերից մեկով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել և երեք գործերով էլ նախաքննությունը շարունակվում է:

3.3-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):

Նշված գործերից 2-ը նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով միացվել են և երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, իսկ մեկ քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

4. 1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա, նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում