Apple-ը iPhone-ի վաճառքների նվազում Է արձանագրել
1 րոպեի ընթերցում
![Apple-ը iPhone-ի վաճառքների նվազում Է արձանագրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/05/889137.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Apple ընկերությունը վերստին iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալների նազում Է արձանագրել, ըստ որում ընկերության հասույթն աճել Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է 2017 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ նրա կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել Է մայիսի 2-ին:
Եռամսյակի ընթացքում, որն ավարտվել Է այս տարվա ապրիլի 1-ին, վաճառվել Է շուրջ 50,8 միլիոն սմարթֆոն, ընդհանուր հասույթը կազմել Է 52,9 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 11 միլիարդ դոլար: 2016 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ, առաջին ցուցանիշն արձանագրել Է նվազում, իսկ վերջին երկուսն՝ աճ: Նշված ժամանակահատվածում Apple-ին հաջողվել Է իրացնել 51,2 միլիոն iPhone, հասույթը կազմել Է 50,6 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 10,5 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: