Քաղաքականություն

Վրաստանի նախագահը մարդկային մեծ ողբերգություն է որակել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը մարդկային մեծ ողբերգություն է որակել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան Կայսրությունում 1915թ. տեղի ունեցածը մարդկային մեծ ողբերգություն էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սամցխե-Ջավախք շրջանի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` պատասխանելով հարցին` ինչո՞ւ Վրաստանը ցավակցություն չի հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«Մենք միշտ նշել ենք, որ տեղի ունեցածը մեծ մարդկային ողբերգություն էր։ Եվ մեր հայ գործընկերները շատ լավ գիտեն, որ մենք միշտ ասել ենք, որ դա մեծ ողբերգություն էր։ Մարդկային ողբերգություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ Օսմանյան Կայսրությունում»,- ասել է Վրաստանի նախագահը:

Վրաստանի նախագահն ապրիլի 28-ին այցելել է Սամցխե-Ջավախք շրջան։ Այցելության նպատակը բնակչությանը «Սահմանադրություն բոլորին» նախագահական ծրագիր-քարոզարշավի հետ ծանոթացնելն է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում