Միայն հզոր պետություն ունենալու դեպքում է հնարավոր դիմակայել Ցեղասպանության նման արհավիրքները. Շիրակի մարզպետ

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն հզոր պետություն ունենալու դեպքում է հնարավոր դիմակայել Ցեղասպանության նման արհավիրքները: Ապրիլի 24-ին Հերհերի ձորում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

«Ոչ մի տարի չի կարելի համեմատել մեկ այլ տարվա հետ: Ամեն տարի մեկ քայլով առաջ եք գնում Հայոց եղեռնի ճանաչման խնդրում, բայց հզոր պետություն ունենալով կկարողանանք դիմակայել այս ամենին, եթե չունեցանք հզոր պետություն, նշանակում է մեր ձայները ոչ մեկը չի լսելու՝ լսելու են ուժեղին»,- նշեց Շիրակի մարզպետը՝ կարևորելով պատմության դասերը:

«Պատմությունը պարտավոր ենք հիշել՝ հետագայում նման պատմություն չունենալու համար: 2016 թվականի ապրիլի 2-ը ցույց տվեց, որ հենց այդ պատմությունը հիշելով ունեցանք քաջ ոգով դաստիարկված տղաներ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ է իրենից կախված մեր պետությունն ուժեղացնելու համար: Եթե յուրաքանչյուրս մեր պարտականությունը կատարենք ու հայրենիքը սիրենք, Թուրքիային կպարտադրենք ճանաչել Ցեղասպանությունը»,- նշեց Հովսեփ Սիմոնյանը՝ հավելելով, որ այսօր միայն պետք չէ սգալ: «Անշուշտ, պետք է հիշելով սգալ, բայց սգալով` նաև ուժեղանալ»:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան