Life

Վիկտորյա Բեքհեմը Բրիտանական կայսրության շքանշան Է ստացել

1 րոպեի ընթերցում

Վիկտորյա Բեքհեմը Բրիտանական կայսրության շքանշան Է ստացել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Spice Girls ռոք խմբի նախկին մասնակից, երգչուհի եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը արքայազն Ուիլյամի ձեռքից Բրիտանական կայսրության շքանշան Է ստացել նորաձեւության ինդուստրիայում ներդրած ավանդի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բուքինգհեմյան պալատում կայացած պարգեւատրման արարողությանը աստղը եկել Էր ամուսնու՝ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի եւ իր ծնողների հետ: «Ես հպարտանում եմ, որ այս պարգեւն ստացել եմ Քեմբրիջի դուքսից»,- ասել Է երգչուհին, որը նախքան ամուսնությունը հայտնի Էր Վիկտորյա Ադամս անունով:

«Եթե դու ազատություն ես տալիս քո երազանքներին ու շատ ես աշխատում, դու կարող ես հասնել աներեւակայելի բարձունքների: Ես շատ երջանիկ եմ, որ այս պահը կիսում եմ ծնողներիս ու ամուսնուս հետ, առանց նրանց սիրո ու աջակցության դա անհնարին կլիներ»,- հավելել Է ջինսե հագուստի dVb Style մակնիշի հիմնադիրը:

Բացի հագուստի դիզայնից, Վիկտորյա Բեքհեմը նաեւ ստեղծել Է արեւապաշտպան ակնոցների շարք, Intimately Beckham պարֆյումերային բույրի հեղինակն Է եւ գրել Է ժամանակակից նորաձեւության ձեռնարկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում