Life

Գորտի լորձի մեջ գրիպի դեմ դեղ են գտել

1 րոպեի ընթերցում

Գորտի լորձի մեջ գրիպի դեմ դեղ են գտել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ գիտնականները պարզել են, որ Hydrophylax bahuvistara գորտերն արտազատում են նյութեր, որոնք կարող են ոչնչացնել գրիպի բազմաթիվ մանրԷահիմքեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է EurekAlert! կայքում:

Հետազոտողները տարրալուծել են տարբեր սպիտակուցային մոլեկուլներ, որոնք պարունակում Է Հնդկաստանի հարավային մասում բնակվող երկկենցաղների լորձը: Նրանք հայտնաբերել են, որ 32 պեպտիդներից չորսն ունեն հակավիրուսային հատկություններ: Սակայն անվնասության ստուգումն անցել Է դրանցից սոսկ մեկը՝ ուրումինը: Այն անվնաս Է մարդու արյան բջիջների համար, բայց քայքայիչ ազդեցություն Է գործում գրիպի վիրուսների վրա:

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Ջոշի Ջեյկոբի խոսքով՝ մեկ պոտենցիալ դեղ հայտնաբերելու համար անհրաժեշտ Է տարրալուծել մինչեւ մեկ միլիոն տարբեր միացություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում