Life

Հենրիխ Մխիթարյանի մարդասիրական արարքը չի վրիպել բրիտանական լրատվամիջոցների աչքից

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանի մարդասիրական արարքը չի վրիպել բրիտանական լրատվամիջոցների աչքից

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում կանգնել և գումարով օգնել է անօթևան տղամարդուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանի մարդասիրական արարքը չի վրիպել բրիտանական լրատվամիջոցների աչքից:

Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, Հենրիխ Մխիթարյանն օգնել է անօթևան տղամարդուն իտալական «Սան Կարլո» ռեստորանից դուրս գալուց հետո:

Մխիթարյանը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ի դեմ տնային խաղում դուրս էր մնացել մեկնարկային կազմից և հանդիպմանն այդպես էլ չմասնակցեց, կանգնել և դրամապանակից գումար է հանել ու տվել է իր մեքենայի մոտ սպասող անօթևան տղամարդուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում