Նորաձևության իմ կուռք. Քիմ Քարդաշյանը հպարտ է լինել Շերի հայրենակիցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունից հետո անդրադարձել է աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերին և խոստացել նրա հետ «#պահելխոստումը»: ««Շեր: Արդյոք պե՞տք է որևէ բան ավելացնել: Նորաձևության իմ կուռքն ու հայրենակիցը: Ինչպես եմ հպարտանում այդ հանգամանքով։ Մենք կպահենք մեր խոստումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քարդաշյանը` ավելացնելով #KeepThePromise (#պահիրխոստումը) հեշթեգն ու Հայաստանի դրոշը:

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել շոու բիզնեսի աշխարհահռչակ մի շարք աստղեր` Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը, Սերժ Թանկյանը, Օրլանդո Բլումը, Սիլվեսթր Սթալոնեն, Նինա Դոբրևը, Օլիվիա Կալպոն, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, Օսկար Այզեքը, Շարլոտա Լը Բոնը և այլք:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլոք:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը