Աշոտյանը պատիվ կհամարի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնի դասավանդել ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատիվ կհամարի, եթե Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնի դասավանդել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում: «Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի դասավանդել մեր դպրոցում, դասախոսություն կարդա, հանդես գա իր տեսակետներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արմեն Աշոտյանը:

Նա հավելեց, որ առաջին նախագահի այցելությունը ցանկացած ուսումնական հաստատություն պատվաբեր է այդ ուսումնական հաստատության համար: «Առաջինը նրա համար, որ եթե հետևում ենք ամերիկյան և եվրոպական քաղաքական մշակույթին, տեսնում ենք, որ բազմաթիվ պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաներ քաղաքական պետական աշխատանքը թողնելուց հետո զբաղվում են ակադեմիական աշխատանքով: Սա Արևմտյան մշակույթ է, սակայն Հայաստանում այն ևս հեռանկար ունի: Ես կերազեի, որ մեզ մոտ պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաներ դասավանդեին տարբեր ուսումնական հաստատություններում և իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեին երիտասարդ սերնդին, ինչպես դա անում են նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը կամ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը նշեց, որ իրենք ուրախ կլինեն, եթե ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասավանդեն անգամ իրենց ամենածայրահեղ ընդդիմախոսները, քանի որ ակադեմիական ազատությունը իրենց համար կարևոր սկզբունք է: «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունի մեր հրավերը, կունենա նույնքան ակադեմիական ազատություն, որքան մեզ մոտ ունի ցանկացած դասախոս»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հայերեն English Русский

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում