Sotheby՚s-ը աճուրդի Է հանել 50-68 մլն դոլար արժողությամբ աշխարհում ամենաթանկ ականջօղերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby՚s աճուրդների տունը վաճառքի Է հանել աշխարհում ամենաթանկ ականջօղերը, որոնց գնահատման արժեքը կազմում Է 50,5 միլիոնից մինչեւ 68 մլն դոլար: Ինչպես ապրիլի 10-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են աճուրդների տանը, ականջօղերը, որոնք կարող են Ժնեւում առաջարկվել մայիսի 16-ին պլանավորված աճուրդների ժամանակ, բաղկացած են երկու խիստ հազվագյուտ ադամանդներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանցից մեկը կոչվում Է «Երկնագույն Ապոլոն». այն կշռում Է 14,54 կարատ եւ գնահատվում Է 38-50 մլն դոլար: Քարը պատկանում Է մաքրության ամենաբարձր կատեգորիային՝ «առանց արտաքին ու ներքին թերությունների»:

Դրա IIb ֆիզիկական տեսակն այնքան հազվագյուտ Է, որ դրան պատկանում են աշխարհում արդյունահանվող ոսկերչական ալմաստների ընդամենը մինչեւ 0,5 տոկոսը:

Երկրորդ ադամանդը կոչվում Է «Վարդագույն Արտեմիս»: 16 կարատ քաշով թանկարժեք քարը մաքրությամբ չի փայլում, բայց նրա IIa ֆիզիկական տեսակը նույնպես հազվագյուտ Է, թեեւ ոչ այնքան, որքան «Երկնագույն Ապոլոնինը». դրան են պատկանում արդյունահանվող ալմաստների 2 տոկոսը: Հենց դրա համար Էլ ադամանդի արժեքն ավելի քան կրկնակի ցածր Է, այդուամենայնիվ, պատկառելի գումար Է կազմում՝ 12,5-18 մլն դոլար:

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ