Հայաստանում իրականացվեցին ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու փոխպատվաստումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ , 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի հետ իրականացրեց Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու փոխպատվաստումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ առաջին փոխպատվաստումն անցել է հաջող: «Հիվանդը, ով վստահեց իր առողջությունը բժիշկներին, կին է Արցախից, ով պետք է մեկներ արտերկիր` նույն վիրահատությունը կատարելու նպատակով: Երկրորդ հիվանդը տղամարդ է, ում մոտ եւս քիմիաթերապիայից հետո հիվանդությունը կրկնվել էր»,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանում տարեկան 60 հիվանդ ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեն: «Մենք Համբուրգի մեր գործընկերների հետ շարունակելու ենք համագործակցությունը: Հիվանդը, որը պետք է փոխպատվաստումը ստանար Համբուրգում, նույն ձեւով կարող է հաճախել մեզ մոտ: Այս տարվա ընթացքում կիրականացնենք 7-10 հիվանդի փոխպատվաստում, քանի որ դա աստիճանական պրոցես է: Վիրահատության հնարավորությունից կարող են օգտվել նաեւ տարածաշրջանում, սակայն առաջին հերթին նախապատվությունը տրվելու է մեր հիվանդներին»,-հավելեց պրոֆեսորը: Նիկոլաուս Կրյոգերը շնորհավորեց հայ բժիշկներին` նոր բուժական մեթոդը Հայաստանում ներդնելու համար: «Այս մեթոդն աշխարհում համարվում է նորարարական եւ օգտագործվում է չարորակ հիվանդությունների բուժման նպատակով»,-հավելեց նա:

Հայերեն English Русский

Ձերբակալվել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին և ներկա տնօրենները

ՄԱԿ-ում նախազգուշացրել են 49 միլիոն մարդու համար կլիմայական երևույթների բացասական հետևանքների մասին

Աֆրիկայում արագորեն տարածվում է միջատասպան նյութերի նկատմամբ կայուն մոծակը

Բուլղարացի իմունոլոգը հայտնել է, որ կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ շոգը բացասաբար են ազդում մարդու առողջության վրա․ BTA

«Նոա»-ի գլխավոր մարզիչը «Սիոն»-ին բարդագույն մրցակից է համարում

Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում. Գոռ Մանվելյանը՝ «Սիոն»-ի դեմ խաղի մասին

ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ իր գնահատականը

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. 425 անձ տեղափոխվել է ոստիկանություն