Սպորտ

Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Փադիդե»-ի ամբողջ խաղին

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Փադիդե»-ի ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Փադիդե»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Փադիդե»-ն արտագնա խաղում 0:2 հաշվով հաղթել է «Սազի Թավրիզ»-ին: Հայաստանի ազգային թիմի անդամ Վարազդատ Հարոյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այս տուրից հետո «Փադիդե»-ն 7-րդ տեղում է և ունի 34 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում