PicsArt-ը գործարկել է 3D սթիքերներ Windows հարթակի օգտատերերի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: PicsArt-ը գործարկել է 3D խմբագրման հնարավորությամբ ազատ օգտագործման սթիքերներ Windows հարթակի օգտատերերի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` PicsArt ֆոտոխմբագրման հավելվածն ու սոցիալական ցանցը, որն արդեն հատել է 400 միլիոն ներբեռնումների սահմանը եւ ունի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր, այժմ Windows հարթակի օգտատերերին հնարավորություն է տալիս ազատ օգտագործման համար սթիքերներ ստեղծել ու կիսվել դրանցով աշխարհի հետ:

Ավելին, PicsArt-ը գործարկել է նաև էքսկլյուզիվ 3D խմբագրման գործիքներ, որոնք հասանելի են միայն Windows հարթակի օգտատերերի համար։ Օգտատերերը կարող են պատկերից եռաչափ թվացող սթիքերներ պատրաստել ու օգտագործել դրանք ֆոտոխմբագրման մեջ՝ ստանալով ավելի մանրակրկիտ ու բնականին նման պատկերներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ PicsArt-ի օգտատերերը ցանկացած պատկերից կարող են սթիքեր պատրաստել։ Ստեղծած սթիքերները կարելի է օգտագործել նկարներ խմբագրելու, ընկերների հետ PicsArt Remix Chat-ի, ինչպես նաեւ ցանկացած այլ սոցցանցի կամ ծառայության միջոցով շփվելու համար։ Սթիքեր պատրաստելիս կարելի է օգտվել PicsArt-ի 6 միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարներից։ Սթիքերները նաեւ հնարավոր է խմբագրել PicsArt հավելվածում առկա բազմաթիվ գործիքներով՝ օրինակ «խելացի էֆեկտներով», նկարչական պարագաներով, տեքստի կամ այլ խմբագրման հնարավորությունների միջոցով։

Ապրիլի 10-ից PicsArt-ը Windows հարթակի օգտատերերի համար մեկնարկում է հատուկ արշավ, որի շրջանակում PicsArt-ի վճարովի փաթեթների մի շարք տառատեսակների ու գարնանային սթիքերների փաթեթների գինը կնվազի 50 տոկոսով:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում