ՀՀ բոլոր մարզերի պատանի հրշեջ-փրկարարները մասնակցել են հանրապետական առաջնությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության սպորտային հրապարակում ապրիլի 7-ին անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած և ՀՀ մարզերի հավաքական թիմերը` ընդհանուր 13 թիմ: Մրցաշարի կազմակերպիչն է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Առաջնությանը հետևելու և մասնակիցներին ողջունելու էին եկել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է hասարակական և անձնական անվտանգության հարցերի նկատմամբ աճող սերնդի մոտ պատասխանատվության և գիտակից վերաբերմունք ձևավորելու, էքստրեմալ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական, հոգեբանական զարգացման, ինչպես նաև այլ երկրների պատանի հրշեջների և փրկարարների միջև փորձի փոխանակման նպատակով:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայաստանի դրոշը և հայտարարվեց մրցաշարի հանդիսավոր բացումը:

Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում.

  • Վազք 100 մ (տղաներ)
  • Վազք 60 մ (աղջիկներ)
  • Մարտական հագուստի հագնում
  • Ձգում կախ դրությունից (տղաներ)
  • Հրում հատակից (աղջիկներ)
  • Վազք 500 մ (տղաներ և աղջիկներ)
  • Փոխանցումավազք 4x100 մ:

Մրցաշարի ընդհանուր արդյունքներով՝ պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական մարզական առաջնության առաջին տեղը գրավեց Արարատի մարզի հավաքական թիմը, իսկ Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի և Շիրակի մարզի հավաքական թիմերը զբաղեցրին համապատասխանաբար` երկրորդ և երրորդ հորիզոնականները: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվեցին դիպլոմներ, իսկ մյուս մասնակիցներին՝ հավաստագրեր:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների կողմից Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ համատեղ 200 և ավելի սովորողներ ունեցող հանրակրթական դպրոցներում ստեղծվել են պատանի հրշեջ փրկարարական 619 թիմեր` 11-ից 17 տարեկան 5230 աշակերտներով: Նշված թիմերի հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ: Մինչև պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությունը՝ յուրքանչյուր տարի՝ մարտ ամսին, ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում անցկացվում են մարզային առաջնություններ, որոնց ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերն ու մասնակիցներն ապրիլին մասնակցում են հանրապետական առաջնությանը:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին