Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Կարեն Կարապետյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է տեսնում ռուս-հայկական համագործակցության ապագան, ինչ է փոխվել երկրում Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո և ինչու Երևանը չգնաց Եվրամիության հետ ասոցացման:

«Ես վստահ եմ, որ մենք դեռ ամբողջությամբ չենք օգտագործում այն պոտենցիալը, որ առաջարկում է ԵԱՏՄ-ն, և Հայաստանը մտադիր է այդ ուղղությամբ շարունակել արդյունավետ աշխատանքը: Հայաստանը նաև հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական դաշինքների, օրինակ՝ Եվրամիության անդամների,ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Մենք հասկանում ենք, որ որքան հեռու են ձգվում ԵԱՏՄ-ի հնարավորությունները և առավելությունները, այնքան ավելի լավ և՛ Հայաստանի, և՛ միավորման այլ երկրների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շեշտել է Հայաստանի վարչապետը՝ ավելացնելով, որ բիզնեսի զարգացման տեսանկյունից Հայաստանի համար գրավիչ հանգամանք է նախևառաջ խոշոր և հասկանալի շուկան:

Մտնելով ԵԱՏՄ՝ Հայաստանը դարձել է 183 միլիոն բնակչություն ունեցող շուկայի՝ «ակումբի» անդամ, որը «մեզ է հասկանալի, որին հասկանալի ենք մենք»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի տրամաբանությունը բացարձակ պրագմատիկ է, երկրները դառնում են հնգյակ, որը միավորում է հսկայական շուկան: Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն այնտեղ հաջողություն ունենալու համար, ասել է Հայաստանի վարչապետը: «ԵԱՏՄ-ում առկա պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան մենք կարծում ենք: Միությանն անդամակցությունը Հայաստանի համար ստեղծում է հնարավորություններ: Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասը մենք արտահանում ենք ԵԱՏՄ-ի շուկաներ, ինչի առնչությամբ հարկավոր է նշել, որ վիճակագրական տվյալներով, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ՀՆԱ-ն աճ է գրանցել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա հարկավոր է նշել, որ ԵՄ-ն Հայաստանում ամենախոշոր դոնորներից և ներդրողներից մեկն է, և խորացնելով գործընկերությունը ԵԱՏՄ-ի երկրների հետ՝ մենք չենք դադարեցնում համագործակցությունը ԵՄ-ի հետ: Մենք չունենք համագործակցության, ներդրումների և Եվրամիության հետ երկխոսության վերաբերյալ սահմանափակումներ: Այս պահին մենք վարում ենք բաց և թափանցիկ երկխոսություն եվրոպացի գործընկերների հետ: Մենք տեսնում ենք մեզ որպես այդ երկու շուկաներն իրար մոտեցնող, այլ ոչ բաժանող երկիր»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հայերեն العربية English Русский

Վարչապետ Փաշինյանի հանդիպումը Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահների հետ

ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական անհատական պատժամիջոցները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններն ու TRIPP նախագիծը

Վրաստանում ձերբակալվել է Աջափնյակում հրազենով սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը

Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում TRIPP-ի շրջանակներում քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերը

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի գրող Էնն Քարսոնին

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին․ 30 տարվա ճանապարհ

ՀՀ բնության հուշարձանների ցանկում ներառված «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40.000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը