ԱԺ ընտրություններ. ԿԸՀ-ն արձանագրությամբ ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովըապրիլի3-ինժամը12:00-ին, գումարելով արտահերթ նիստ, ամփոփեց 2009 տեղամասերի արդյունքները և կազմեց քվեարկության նախնական արդյունքների արձանագրություն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը,ԿԸՀ-ն արձանագրեց հետևյալ արդյունքները, և բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը, հատուկ կարծիք ունենալու մասին որևէ նշում առկա չէ.

«Ելք» դաշինք՝122 հազար 049 ձայն կամ 7.77 %

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 %

«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 %

«Ծառուկյան»դաշինք՝428 հազար 965 ձայն կամ 27.32 %

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝25 հազար 975 ձայն կամ 1.65 %

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝771 հազար 247 ձայն կամ 49.12 %

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝11 հազար 745 ձայն կամ 0.75 %

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝32 հազար 504՝ 2.07 %

Հայ հեղափոխական դաշնակցություն՝103 հազար 173 ձայն կամ 6.57 %:

Արձանագրությունը ներառում է նաև տարածքային ցուցակների թեկնածուների կողմ ձայները:

Ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս: Արձանագրությունն ամրագրեց նաև ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 585 հազար 134, քվեարկության օրը ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը՝ 7, շրջիկ արկղով քվեարկողների լրացուցիչ ցուցակում ներառված անձանց թիվը՝ 2 հազար 572, Էլեկտրոնային եղանակով քվեարկողների թիվը՝ 877, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 577 հազար 323 մարդ կամ 60.93 տոկոսը:

Նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարելէչորսուժ: Առաջատարը ՀՀԿ-ն է, հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները