ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594 հրապարակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 02.04.2017թ. ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594 հրապարակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանց ճնշող մեծամասնությունը՝ 1340-ը իրենց բովանդակությամբ իսկ չեն

պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ.

այդպիսիք վերաբերել են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական,

քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման,

տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման,

տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը

վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնց որոշ մասը նույն

հրապարակումների տվյալներով լուծվել են տեղամասային ընտրական

հանձնաժողովների կողմից:

Ուսումնասիրված հրապարակումներից 254-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական

բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել:

Նշված 254 հաղորդումներից 87-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին

անգամ քվեարկելու դեպքերին, 74-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականամանը

խոչընդոտելու, 45-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 38-ը՝ ԶԼՄ

ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային

գործուներության խոչնդոտման, 10-ը՝ ընտրակաշառք տալու դեպքերին:

Այդ 254 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք

ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ

նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի

քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի իրական

հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու

նպատակով:

Մեկ դեպքով՝ կրկնակի քվեարկության փորձի փաստով արդեն իսկ հարուցվել է

քրեական գործ, կասկածյալը ձերբակալվել է:

Ստուգողական գործողությունների արդյունքում առանձին հրապարակումներ արդեն

իսկ հերքվել են, որոնց վերաբերյալ տեղեկությունները անհատապես

կհրապարակվեն:

Ստուգման արդյունքները պարբերաբար կհրապարակվեն:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին