Հայաստանում մեկնարկել են «անկյունաքարային» ընտրությունները. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ի առավոտից մեկնարկած խորհրդարանական ընտրությունները միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Հեղինակավոր պարբերականներն ու լրատվական գործակալությունները փաստում են, որ այս ընտրություններն անկյունաքարային նշանակություն են ունենալու Հայաստանի համար:

Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, Russia Today-ը հայտնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի ավելի քան 2.5 մլն քաղաքացի, ինչպես նաև արտերկրում բնակվող 900 քաղաքացի, այդ թվում և դիվանագիտական ու զինվորական ծառայողները: «Քվեարկությունը մաս է կազմում Հայաստանի` դեպի խորհրդարանական համակարգի անցմանը: 2015 թվականի դեկտեմբերին իրականացված Սահմանադրական հանրաքվեի փոփոխություններով` Հայաստանի ներկայիս առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը կդառնա վերջին նախագահը, որն ընտրվել է ժողովրդական քվեարկության արդյունքում: Հաջորդ տարի նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկրի արարողակարգային ղեկավարին կնշանակի խորհրդարանը, նա կունենա միայն ներկայացուցչական իշխանություն: Խորհրդարանը կընտրվի հինգ տարի ժամկետով և կդառնա հանրապետության հիմնական իշխանությունը»,- գրում է լրատվամիջոցը: Այն նաև նշում է, որ աշխարհահռչակ System of a Down խմբի երաժիշտ Սերժ Թանկյանն անկախ միջազգային դիտորդների շարքում է:

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը ևս ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում անցկացվում են առաջին խորհրդարանական ընտրությունները: «Քվեարկությունից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանի ուժն առաջատարն է, իսկ նրան շատ մոտ հաջորդում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը»,- նշում է լրատվամիջոցը:

Երկու կուսակցությունների մրցման մասին գրում է նաև Al-Jazeera-ն. «Կիրակի օրը տեղի ունեցող ընտրություններին ակնկալվում է, որ սերտ մրցավազք կլինի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած, մեծամասնություն ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության և գործարար, բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի միջև: Այս ընտրությունները առանցքային ժողովրդավարական թեստ են փոքր, 2.9 միլիոնանոց բնակչություն ունեցող, ցամաքով շրջապատված ժողովրդի համար, որի պատմության մեջ չի եղել քվեարկության միջոցով իշխանության փոխանցում ընդդիմությանը»:

Լիբանանյան Daily Star-ն ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններն «անկյունաքարային» են լինելու:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են նաև գերմանական Deutsche Welle-ն, ամերիկյան Business Standard-ը և այլ լրատվամիջոցներ:

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները