Քաղաքականություն

Կառավարությունը պատրաստվում է պրոգրեսիվ հարկ կիրառել Սևանի ավազանում պարապուրդի մատնված սեփականության վրա

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը պատրաստվում է պրոգրեսիվ հարկ կիրառել Սևանի ավազանում պարապուրդի մատնված սեփականության վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գույքագրում է իրականացնում Սևանի ավազանում և պատրաստվում է պրոգրեսիվ հարկ կիրառել այն սեփականության վրա, որը չի գործում, պարապուրդի է մատնված, որտեղ ներդրումներ չեն արվում: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Աբովյան համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք ցանկանում ենք պրոգրեսիվ հարկ կիրառել, որպեսզի կարողանանք ակտիվացնել սեփականատերերին, որ նրանք ներդրումներ ներգրավեն, աշխատեն: Եվ երբ նրանք ներդրում կանեն, այդ ժամանակ մենք հարկը կհանենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ կառավարությունը ձևակերպելու է կանոններ, թե Սևանի ավազանում ինչպիսին պետք է լինեն հանգստյան գոտիները, որպեսզի հնարավոր լինի նաև երկարացնել Սևանում հանգստանալու սեզոնի ժամկետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում