Քաղաքականություն

ՀՀ փոխարտգործնախարարն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխարտգործնախարարն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը մարտի 28-ին ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը փոխնախարար Հարությունյանը կարևորեց Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա խթանման անհրաժեշտությունը: Նա ներկայացրեց ՀՀ տրանսպորտի ոլորտում տեղի ունեցող ենթակառուցվածքային զարգացումները, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու վերակառուցումը՝ կարևորելով դրա տարածաշրջանային նշանակությունը:

Միրչեա Չոպրագան մանրամասն տեղեկացրեց միջանցքի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի հետ շարունակվող տեխնիկական աջակցությանն ու նախագծային օրակարգի հետագա զարգացմանն ուղղված բանակցություններին: Մ. Չոպրագան կարևորեց «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագրին մի շարք անդամ պետությունների միանալու մտադրությունը:

Զրուցակիցները անդրադարձան միջանցքի շրջանակներում քննարկվող մի շարք իրավական, ֆինանսական և կազմակերպչական խնդիրների՝ կապված «ՏՐԱՍԵԿԱ»-ում ՀՀ գալիք նախագահության հետ:

Ռոբերտ Հարությունյանը նաև ընդգծեց ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական ներգրավվածությունը «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախագծերում՝ շեշտը դնելով տնտեսական համագործակցության բաղադրիչի ընդլայնման վրա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում