Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կենսաբազմազանության վնասները կհասցվեն մինիումի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսար լեռան մերձակայքում ոսկու հանքի շահագործման կենսաբազմազանության կառավարման համապարփակ ծրագիր է մշակվել։

Այն հնարավոր է եղել իրագործել հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ու փորձագետների ավելի քան 7 տարվա ուսումնասիրությունների և մանրամասն հետազոտությունների արդյունքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանն ասաց, որ ծրագրի նպատակն է հանքի գործունեության ընթացքում այնպես անել, որպեսզի էական կորուստներ չլինեն։ «Այսինքն՝ ամբողջ գործունեությունը պետք է կառավարվի այնպես, որ ընդհանուր առմամբ տվյալ տարածքում կամ տարածքից դուրս կորուստները հասցվեն զրոյի: Մենք ստուգել ենք՝ արդյոք կան բնադրվող թռչուններ և նրանք վտանգված են, թե՞ ոչ: Անգամ փորձում ենք լուծումներ գտնել։ Կան նաև կառավարման վերաբերյալ խնդիրներ, օրինակ՝ աշխատանքի ժամերը հարմարեցնել, որպեսզի շրջակայքում ապրող մարդկանց չխանգարի աղմուկը»,- ընդգծեց Արմեն Ստեփանյանը՝ հավելելով, որ կախված բուսատեսակից, կենդանատեսակից, թռչնատեսակից կառավարման մոդելը կարող է փոխվել։Ելնելով այդ ամենից՝ հնարավոր է կապալառուին ասել, որ աշխատանքի ընթացքում բարձր չխոսեն, չպայթեցնեն այն ժամին, երբ կխանգարեն բնակիչներին և որ աշխատանքների ընթացքում կորուստները հասցվեն զրոյի. կենսաբազմազանության կառավարման պլանում ներառված են բոլոր կետերը։

Իրականացվում են վերականգնողական և զգալի մնացորդային բացասական ազդեցությունների փոխհատուցման ծրագրեր: Այս նպատակով շահագործողը պարտավորվել է իրականացնել կենսաբազմազանության փոխհատուցում:

«Մենք ունենք հատուկ գործողությունների պլան, որը բաղկացած է երկու մասից և վերաբերում է գորշ արջին ու «մատնունի ծիրանավոր» (Potentilla porphyrantha) բուսատեսակին: Առանձնացրել ենք թե՛ արջի բնակվելու հատվածը, թե՛ մատնունի ծիրանավորի աճելավայրը: Դա մի միջոցառում է, որը հիմնավորված է փաստաթղթերով և այդ տարածքներում ոչ մի գործունեություն չեն ծավալում և այն իրենց հսկողության տակ է»,- ընդգծեց ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջերը։

Հայաստանյան Կարմիր գրքում ներառված տեսակների դեպքում իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ։

Հետազոտական ծրագիր է իրականացվել «մատնունի ծիրանավոր» բուսատեսակը Ամուլսարից տեղափոխելու, պահպանելու և հանքարդյունաբերության ավարտից հետո բնական կենսամիջավայր վերադարձնելու ուղղությամբ:Միայն այդ բուսատեսակի պահպանման համար «Լիդիան Արմենիա»-ն հատկացրել է շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար:«Տեղափոխման աշխատանքները միտված են նվազեցնելու Ամուլսարի հանքավայրի հնարավոր ազդեցությունները բուսատեսակի վրա: Հայտնաբերել ենք «մատնունի ծիրանավորի»7500 առանձնյակ, որից 1600-ը տեղափոխվել է։ Այսինքն՝ 75 տոկոսը մնացել է իր տեղում և դրանք համարվում են կենսունակ պոպուլյացիա։ Ամեն ինչ արվել է, որպեսզի ինչ էլ լինի, այդ ծաղկի տեսակը մնա և աճի Ամուլսարում»,- ասաց Ստեփանյանը և հավելեց, որ, օրինակ, արջի դեպքում որքան էլ փորձ արվի, հնարավոր չի տեղափոխել։

Ինչ վերաբերում է բնապահպանների այն մտահոգությանը, թե Ամուլսար լեռան վրա ապրում է «Կարմիր գրքում» գրանցված 150 կենդանատեսակ, շահագործող ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ այդ տարածքում այդքան կենդանատեսակ չկա։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English

Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ

Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր

Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով սպառնալիքի կարմիր մակարդակ է հայտարարվել

Արման Պետրոսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Կապանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տների բնակելի հատվածներ

Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու

Ջոզեֆ Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են Երևանի ու Բեյրութի միջև հարաբերությունների զարգացման ուղիները

Տաթևիկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Արթուր Գասպարյանը վերանշանակվել է ՀՀ ՊՊԾ պետի պաշտոնում