Ռուսական հեռուստատեսությունը հրաժարվել Է հեռարձակել «Եվրատեսիլ»-ը
2 րոպեի ընթերցում
![Ռուսական հեռուստատեսությունը հրաժարվել Է հեռարձակել «Եվրատեսիլ»-ը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/03/883721.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որը տեղի Է ունենալու Ուկրաինայում, չի հեռարձակի ռուսական եւ ոչ մի հեռուստաալիք, ինչի մասին հայտնել Է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության թղթակիցը:
«Այս տարի Ռուսաստանից ոչ ոք չի մեկնի «Եվրատեսիլ»-ին, ուստի ոչ ոք այս տարի չի հեռարձակի այդ մրցույթը Ռուսաստանում»,-հայտնել Է թղթակիցը հեռուստաալիքի եթերում «Ռոսիա-24» ալիքի սյուժեում, որը հրապարակվել Է vesti.ru կայքում:
Նա հիշեցրել Է, որ հաջորդ տարի, անկախ մրցույթի անցկացման վայրից, Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոլյովան:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Յուլյա Սամոյլովային երեք տարով արգելել Է մուտքն Ուկրաինա: Անվտանգության ծառայությունը գտնում Է, որ 2015 թվականի ամռանը, ելույթ ունենալով Ղրիմում կայացած համերգում, նա խախտել Է Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշումը, ըստ որի օտարեկրացիները պետք Է հատուկ թույլտվություն ունենան թերակղզու տարածք այցելելու համար:
Սամոյլովան ինքը կարծում Է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող Է փոխվել: «Այս ամենին (Կիեւի արգելքին) շատ ծիծաղելի Է հետեւել կողքից, որովհետեւ ես չեմ հասկանում, թե այնտեղ ինչ են տեսել ինձնում: Ինձնում՝ այս փոքր աղջկա մեջ, ինչ-որ սպառնալիք են տեսել: Ես, մեծ հաշվով, չեմ վշտանում: Շարունակում են պարապել, չգիտես ինչու կարծում եմ, որ ամեն ինչ դեռ կփոխվի»,- ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: