Հասարակական

Սամվել Մարտիրոսյանը կարևորում է սոցիալական մեդիայում հաղորդակցության արդյունավետ օգտագործումը

3 րոպեի ընթերցում

  Սամվել Մարտիրոսյանը կարևորում է սոցիալական մեդիայում հաղորդակցության արդյունավետ օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարևորում է սոցիալական մեդիայում հաղորդակցության արդյունավետ ու ճիշտ օգտագործումը ու դա լուրջ խնդիր է համարում: «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ընթացքում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ներկա ժամանակահատվածում գրեթե յուրաքանչյուր գրասենյակի տնօրեն ունի իր սոցիալական մեդիայի մասնագետը, ու միշտ հարց է առաջանում՝ ճի՞շտ է աշխատում այդ մարդը, թե ոչ:

«Ընդհանրապես Հայաստանում մի տարօրինակ ու միևնույն ժամանակ հետաքրքիր գաղափար կա՝ վատ PR չի լինում, եթե քո մասին խոսում են, արդեն լավ է: Ես համաձայն չեմ սրա հետ, հատկապես որ հայկական հայտնի ասացվածք կա՝ ավելի լավ է աչքդ դուրս գա, քան անունդ: Հատկապես նախընտրական հատվածում մենք նկատում ենք, որ ինչ-որ փիսիկի կամ շնիկի նկարով օգտատեր որևէ թեկնածուի էջով է կիսվում ու կոչ է անում քվեարկել այդ թեկնածուի օգտին, իսկ իրականում այդ մարդը տեղյակ էլ չէ, թե ով է որոշել նման ճանապարհով իրեն գովազդել ու իր համար ձայներ հավաքել: Կարծիքները սրա վերաբերյալ կարող են տարբեր լինել, սակայն սա իմ կարծիքն է, և սա շատ կարևոր հարց է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:

Փորձագետը նաև լուրջ խնդիր է համարում այն հանգամանքը, որ սոցիալական մեդիաներում մոնիթորինգ իրականացնելն այնքան էլ հեշտ չէ: Որպես բացառություն Սամվել Մարտիրոսյանը մատնանշում է «Թվիթեր»-ը, որը շատ բաց հարթակ է ու այնտեղ մոնիթորինգ իրականացնելը հեշտ է: «Բայց, օրինակ, «Ֆեյսբուք»-ը ամեն ինչ անում է, որ օգտատերերը ոչինչ չհասկանան, իսկ վճարովի գործիքներն այստեղ շատ թանկ են: Օրինակ, Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչը չի կարող իրեն թույլ տալ ամսվա կտրվածքով 1500-2000 դոլար տրամադրել, որպեսզի «Ֆեյսբուք»-ի որևէ վճարովի գործիքից օգտվի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ հարթակում»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:

Նա հույս հայտնեց, որ ֆորումի ընթացքում քննարկման մասնակիցները կկարողանան ներկայացնել սոցիալական մեդիայից օգտվելու արդյունավետ ու ճիշտ մեխանիզմներ, որոնք օգտատերերի համար ավելի հարմարավետ կլինեն:

Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում քննարկումներն անցկացվելու են հինգ հիմնական նիստերի ընթացքում, որտեղ ելույթ ունեցողները կանդրադառնան ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, ազգային բրենդինգի և համայնքային զարգացման խնդիրներին: Նիստերի աշխատանքներին մասնակցելու են ինչպես ոլորտային առաջատար մասնագետները Հայաստանից, այնպես էլ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ժամանել են WCFDavos-ի հետ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի համագործակցության շրջանակներում: Ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև մարտի 22-ը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում