Հյուրընկալ Երևանը մի շարք միջոցառումներ է նախատեսել իրանցի զբոսաշրջիկների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուրընկալ Երևանը մի շարք միջոցառումներ է նախատեսել իրանցի զբոսաշրջիկների համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

«Երևանի քաղաքապետարանը մարտի 20- 31-ը տասնօրյակ է հայտարարել` իրանցի զբոսաշրջիկների հյուրընկալությունը կազմակերպելու համար: Այսօրվանից «Երևան սիթ տուր» երկհարկանի ավտոբուսը կազմակերպելու է գարնանային հետաքրքիր տուրեր` պարսկերեն լեզվով: Երևանի պատմության թանգարանում բացվելու է «Մշակույթների երկխոսություն» իրանական ժառանգությանը վերաբերող ցուցահանդես, որը կգործի մինչև մարտի 31-ը: Երևանի մի քանի վայրերում տեղադրվել են վահանակներ, որոնցով ողջունում և շնորհավորում ենք իրանցի զբոսաշրջիկներին»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում Ազատության և Հանրապետության հրապարակներում կամավորները երկլեզու քարտեզներ, տեղեկատվական թերթիկներ են բաժանելու իրանցի զբոսաշրջիկներին:

Իրանցիները, Երևանից բացի, նախընտրում են լինել նաև Հայաստանի տարբեր վայրերում: Արդեն մի քանի տարի Իրանից Հայաստան զբոսաշրջիկներ բերող «Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը նշեց, որ վերջին տարիներին Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում:

«Հայաստանում նրանց համար հետաքրքրությունները շատ են: Իրանցի զբոսաշրջիկներին շատ գրավում է Հայաստանի ազատությունը, գների մատչելիությունը, այստեղ շատ են գալիս գնումներ կատարելու համար, կարևոր գործոն է վիզային ռեժիմի ազատականացումը»,-ասաց Արամ Բլեյանը: Նրա խոսքով, հիմնականում իրանցի զբոսաշրջիկները նախընտրում են լինել Գառնիում, Սևանում, Ծաղկաձորում, կան ուղղություններ, որոնց ուղղությամբ նույնպես աշխատանք է տարվում զբոսաշրջային փաթեթները դիվերսիֆիկացնելու համար:

Լրագրողների այն դիտարկմանը, որ իրանցի զբոսաշրջիկները հաճախ խաբվում են, մասնավորապես տաքսու վարորդների կողմից, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ տեղյակ է խնդրից:

«Վերջերս զանգ ստացա, թե դեպք է գրանցվել, քաղաքի կենտրոնից դեպի խոշոր առևտրի կենտրոններից մեկը տաքսու վարորդը տարել է 17 հազար դրամով: Սա այն խնդիրն է, որ պետական մակարդակով չենք կարող միջամտել մասնավոր բիզնեսին, սակայն կարծում եմ, խնդիրը կլուծվի, երբ իրանցի զբոսաշրջիկները տեղեկացված լինեն: Այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Ի դեպ, նույն խնդրին կարող ենք հանդիպել տարբեր երկրներում ևս, հետևաբար զբոսաշրջիկը նախապես պետք է տեղեկացված լինի գնային քաղաքականությունից»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Մարտի 21-ին նշվում է Նովրուզ Բայրամը: Նովրուզ պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր: Այն համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը, որը նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Ամեն տարի այդ տոնական օրերին Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան:

Հայերեն English

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել