Հայաստանն իրանցի զբոսաշրջիկներին ընդունել է շնորհավորանքով տեղեկատվական վահանակներով. ուր գնալ և ում դիմել օգնության համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նովրուզ Բայրամի առիթով Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների զգալի ակտիվություն է ակնկալվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ իրանցի զբոսաշրջիկներին դիմավորելու համար զգալի աշխատանք է կատարվել:

Առաջին հերթին հայկական զբոսաշրջային տեղեկատվական կայքերի միջոցով Նովրուզը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ տրամադրվել է տեղեկատվություն թե անգլերեն, թե պարսկերեն: Բացվել է «թեժ գիծ», որը տեղ է գտել Մեղրիից մինչև Երևան ընկած ճանապարհին տեղադրված տեղեկատվական վահանակներում: Թեժ գիծը գործելու է 24 ժամ պարսկերեն:

«Հնարավոր է իրանցի զբոսաշրջիկներն ինչ-որ խնդիրներ ունենան: Այս «թեժ գիծը» կօգնի արագ տեղեկանալ և շուտ արձագանքել: Ի դեպ, տեղեկատվական վահանակներում տեղ են գտել նաև Նովրուզի շնորհավորանք` մատնանշելով Հայաստանի գրավիչ վայրերը, մասնավորապես, Նորավանքը, Տաթևի վանքը, Ջերմուկը»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնավոր ընկերությունների հետ, որոնք իրանցի զբոսաշրջիկներին պարսկերեն լեզվով տեղեկատվական նյութեր են բաժանում սահմանային անցման կետերում:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահության նախարարության հետ, որպեսզի գիշերը ավտոմեքենայով Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների նկատմամբ առավել մեծ ուշադրություն լինի, ոստիկանական, շտապ օգնության ծառայություններն ակտիվ աշխատեն:

«Մեր առջև նպատակ ենք դրել ամբողջ տարվա ընթացքում իրանցի զբոսաշրջիկներին իրազեկել Հայաստանի գրավչության մասին, ծրագրում ենք Հայաստանի մասին նկարահանել 26 րոպեանոց ֆիլմ` ներկայացնելու իրանցիներին»,-հավելեց Զարմինե Զեյթունցյանը:

Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ վերջին տարիներին իրանցի զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: 2016 թվականին Հայաստանում զբոսաշրջության աճը կազմել է 5.7 տոկոս: Այդ աճի կառուցվածքում 31 տոկոսը բաժին է ընկել իրանցի զբոսաշրջիկներին: 2015 թվականին Հայաստան է եկել 144 հազար 160 իրանցի զբոսաշրջիկ, 2016-ին Հայաստանն հյուրընկալել է 181 հազար իրանցի զբոսաշրջիկի: Ըստ Զարմինե Զեյթունցյանի` աճը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Առաջինը Հայաստանը Իրանի անմիջական հարևանն է: Դրանից բացի, Հայաստանը իրանցի զբոսաշրջիկներին հետաքրքիր է թե ժամանցի, թե պատմամշակութային վայրեր այցելելու տեսանկյունից:

Մարտի 21-ին նշվում է Նովրուզ Բայրամը: Նովրուզ պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր: Այն համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը, որը նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Ամեն տարի այդ տոնական օրերին Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան:

Հայերեն English Русский

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել