Սերժ Սարգսյանը պարգեւատրեց «Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի հաղթողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրեց «Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի հաղթողներին:

Մրցույթի հաղթողներն այս տարի երկուսն են` Նարեկ Ասլիկյանը եւ Գրիգորի Ենիկոլոպովը: Նարեկ Ասլիկյանի նախագիծը երիտասարդ մասնագետների համար ՏՏ եւ ծրագրավորման գործնական ուսուցման կենտրոնի հիմնումն է, իսկ Գրիգորի Ենիկոլոպովը եւս 4 նախաձեռնողների հետ նախատեսում է Լոռիում «Գիտության թանգարան» հիմնել, որը կխթանի մարզի տնտեսական ու զբոսաշրջային զարգացմանը` ստեղծելով նոր ու նորարարական ենթակառուցվածքներ:

Շնորհավորելով հաղթողներին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ժյուրին կարողացել է ընտրել լավագույններին: «Լավ հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել նվազագույն կորուստներով: Միեւնույն ժամանակ, ցանկանում եմ, որ բոլորս միասին հաստատենք՝ մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները պետք է ծառայեն Հայաստանի զարգացմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սերժ Սարգսյանը:

«Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհը խթանում է գործարար հնարամիտ գաղափարները եւ ձեռներեցության նորարարական մշակույթ սերմանում հայրենիքում:

«Ստարտ Արմենիա» մրցույթին կարող են մասնակցել միայն «Լույսի» այն ուսանողները եւ շրջանավարտները, ովքեր ծրագրում են գործարար կամ սոցիալական ձեռնարկ իրականացնել Հայաստանում:

Հայերեն العربية English

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր