Հասարակական

Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Հայոց Արծիվներին» հիմնադրման 14-րդ տարեդարձի առիթով

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Հայոց Արծիվներին» հիմնադրման 14-րդ տարեդարձի առիթով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան եւ գործունեության 14-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը; «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձը ներկայացրեց Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:

Շնորհավորելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիրներին եւ անդամներին հիմնադրման 14-րդ տարեդարձի կապակցությամբ` Սերժ Սարգսյանը գնահատելի է համարել այն մեծ աշխատանքը, որ տարիների ընթացքում իրականացրել է «Հայոց Արծիվներ»-ը Հայաստանի գրեթե ողջ տարածքում: «Պատանիների եւ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է ընտանիքից, շարունակվում է դպրոցում եւ հասարակական միջավայրում: Դուք այն կազմակերպություններից եք, որոնք նպաստում են այդ հասարակական միջավայրի ու մթնոլորտի ձեւավորմանը: Ողջունելի է «Հայոց Արծիվներ»-ի եռանդուն գործունեությունը հայրենասիրական գաղափարների տարածման եւ արմատավորման գործում, ինչպես նաեւ կամավորական ջոկատի կարգավիճակով մասնակցությունը ռազմական գործողություններին»,-մասնավորապես նշված էր ուղերձում:

Կրկին շնորհավորելով հայրենասիրական կազմակերպությանը հիմնադրման տարեդարձի առիթով` ՀՀ Նախագահը մաղթել է կազմակերպությանն ավելի մեծ եռանդով եւ արդյունավետությամբ շարունակել հայրենանվեր գործունեությունը:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան եւ գործունեության 14-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Նախագահը պետական պարգեւով եւ շնորհակալագրերով է պարգեւատրել կազմակերպության խորհրդի որոշ անդամների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում