ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերություն կմեկնեն Լոնդոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում մարտի 9-10-ը Լոնդոնում տեղի կունենան ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների և գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումներ՝ նպատակ ունենալով տեղում համագործակցության եզրեր գտնել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ծրագիրը հանրությանը ներկայացնելու նպատակով այսօր տեղի ունեցավ հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՏՏ ոլորտի մասնագետներ։

Կարևորելով նման միջոցառումների անցկացումը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը նշեց, որ այն լայն հարթակ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության շրջանակներն ու գործարար կապերն ընդլայնելու համար։ Նա հույս հայտնեց, որ նման ձևաչափով միջոցառումները շարունակական կլինեն և կանցկացվեն ոչ միայն Բրիտանիայում, այլև Հայաստանում:

«Արդյունքում կծնվեն համատեղ ծրագրեր, որոնք կարևոր են ոչ միայն բիզնեսի զարգացման, այլև՝ երկու երկրների մշակույթների փոխանակման տեսանկյունից: Համոզված եմ, որ 17 ընկերությունները լավագույնս կներկայացնեն Հայաստանի ՏՏ ոլորտը։ Վստահ եմ նաև, որ կան թաքնված ռեսուրսներ, որոնք այս միջոցառման շրջանակներից բխող արդյունքներում կբացվեն »,- ասաց նախարարի տեղակալը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ նշեց, որ տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ ունի մեծ մասնաբաժին։ Նա ընդգծեց, որ Երևանում բրիտանական դեսպանատան գերակայություններից մեկը Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային կապերի ավելի սերտ և փոխշահավետ հարաբերությունների ընդլայնումն է:

Լոնդոնում կայանալիք «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» բիզնես միջոցառումը բաղկացած է լինելու երկու հիմնական մասից՝ Հայաստանի և հայկական ՏՏ ընկերությունների մասին շնորհանդեսից և հայկական ՏՏ ընկերությունների ու բրիտանական գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև անհատական հանդիպումներից:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում