Հասարակական

Երևանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են

2 րոպեի ընթերցում

Երևանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։ Մարտ, ապրիլ ամիսներին կգործարկվի մեկ-երկու սարքավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն շրջայցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նրա խոսքով` կենտրոնի ստեղծման նպատակը միջուկային բժշկության ծառայությունները Հայաստանի ազգաբնակչության համար մատչելի դարձնելն է։ «Կենտրոնում տեղադրված են եզակի սարքավորումներ` ցիկլոտրոնը, որն ապահովում է ռադիոպրեպարատի արտադրությունը: Կենտրոնի նոր սարքավորումը մեծ նշանակություն ունի քաղցկեղների ախտորոշման գործում»,-ասաց նախարարը, հավելելով, որ այդ տեխնոլոգիաները հնարավորություն կտան զարգացնել առողջապահական տուրիզմը:

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանի խոսքով` նմանատիպ սարքավորումներ ունի Վրաստանը, բայց խնդիրը նրանում է, որ Վրաստանում չկա իզոտոպների արտադրություն:

2011թ. առ այսօր կենտրոնի ստեղծման նպատակով իրականացվել է` 2,2 մլրդ ՀՀ դրամի ներդրում նախագծման, կառուցման և կահավորման համար 5,3 մլն եվրո` ցիկլոտրոնի, PET և SPECT սարքերի գնման համար (բելգիական արտոնյալ վարկ, որից արդեն մարվել է շուրջ 1 մլն եվրոն)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում