Life

Քլիմթի «Գյուղական այգի» կտավը 60 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում

1 րոպեի ընթերցում

Քլիմթի «Գյուղական այգի» կտավը 60 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիացի հռչակավոր գեղանկարիչ Գուստավ Քլիմթի վրձնի «Գյուղական այգի» (Bauerngarten) նկարը վաճառվել Է գրեթե 60 միլիոն դոլարով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Sotheby՚s աճուրդային տան կայքում:

Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի ոճերով ստեղծված՝ արվեստի ստեղծագործությունների աճուրդը կայացել Է մարտի 1-ի երեկոյան Լոնդոնում: Գնորդը, որի անունը չեն հայտնում, կտավի համար վճարել Է 47,97 միլիոն ֆունտ ստեռլինգ (59,3 միլիոն դոլար):

Sotheby՚s-ում ընդգծել են, որ տարբեր աճուրդային տների կողմից Եվրոպայում գեղանկարչության գործերի աճուրդների անցկացման ամբողջ պատմության ընթացքում դա մեծությամբ երրորդ գումարն Է, որն ստացվել Է նկարի վաճառքից:

Կազմակերպիչների կարծիքով՝ «Գյուղական այգին» լավագույն գործերից մեկն Է, որը երբեւԷ հանվել Է աճուրդի:

«Գյուղական այգին» Քլիմթը նկարել Է 1907 թվականին, իր, այսպես կոչված, ստեղծագործության ոսկե շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում