Զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասնակցությանը վերաբերող յուրաքանչյուր դեպք անհատական հիմքով է ուսումնասիրվում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների զինգրքույկներում ապրիլյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ գրանցված 200 ուսումնասիրված դեպքերից հայտնաբերվել է 4-ը, որոնք ենթակա են ուղղման:

«Մենք ունենք շատ արդյունավետ աշխատող թեժ գիծ, որը յուրաքանչյուր օր 100-150 զանգ է ընդունում: Թեժ գծում կան մասնագետներ, ովքեր հատուկ այդ թեմայով զբաղվում են. նրանք անուն առ անուն զբաղվում են այդ գործով՝ փորձելով ուսումնասիրել դրանք: Իհարկե, եղել են դեպքեր, երբ մարդը եղել է այն զորամասում, որը մասնակցել է մարտական գործողություններին, սակայն այդ զինծառայողն անձամբ այդ օրը մարտական հերթապահության չի եղել: Եղել են նաեւ զինծառայողներ, ովքեր իրականում մասնակցել են, բայց սխալմամբ դա նրանց զինգրքույկներում չի նշվել: Այդ դեպքերը քիչ են, եւ դրանք բոլորը ուղղվող են: Կարեւորը, որ մենք ունենք համապատասխան գործիք խնդիրը լուծելու համար: Բոլոր զինկոմիսարիատները ստացել են աշխատանքի համապաստախան ուղեցույցները, եւ մեր համապատասխան վարչություններում այդ դեպքերն անհատական հիմքով են ուսումնասիրվում: Մենք չունենք մեկ ընդհանուր լուծում բոլորի համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին