Սյուզան Սարանդոնը, Տիգրան Ձիթողցյանը «Ամերիկյան հայելի» ֆիլմի աստղերն են
1 րոպեի ընթերցում
![Սյուզան Սարանդոնը, Տիգրան Ձիթողցյանը «Ամերիկյան հայելի» ֆիլմի աստղերն են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/02/879967.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսկարակիր Սյուզան Սարանդոնը նկարահանվել է ռեժիսոր Արթուր Բալդերի նոր փաստագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում ամերիկաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ: Նոր ֆիլմի նկարահանումները վերջին փուլում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ֆիլմի պրոդյուսերը Դավիդ Շարան է: Ֆիլմը նկարահանվել է դերասանուհի Էշլի Հինշոուի, թոփ մոդել Հիլարի Ռոդայի, ոսկերիչ դիզայներ Մորգան Շարայի և հեռուստաաստղ Ֆլորենս Ֆեվղի և այլոց մասնակցությամբ:
Բալդերն արժանացել է մրցանակի իր առաջին աշխատանքի` «Փոքրիկ իսպանացի» ֆիլմի, հետագայում «Երևակայական իրականություն» փորձառական ֆիլմի համար: Նյու Յորքում նա ձեռք է բերել ճանաչում որպես փաստագրական ֆիլմերի ռեժիսոր: