Քաղաքականություն

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը

2 րոպեի ընթերցում

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Ազգային Կոնգրես-Հայաստանի ժողովրդական կուսակցություն դաշինքի համամասնական ցուցակն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ներկայացնելով դաշինքի համամասնական ցուցակը: «Ցուցակում երկրորդը Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, երրորդը ես եմ, չորրորդը Զոյա Թադևոսյանն է, հինգերորդը` Արամ Մանուկյանը, վեցերորդը` Գագիկ Ջհանգիրյանը, յոթերորդը` Վահագն Խաչատրյանը, ութերորդը` Լիդա Մելիքյանը, իններորդը` Գագիկ Մարտիրոսյանը, տասներորդը` Ստեփան Մինասյանն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը ներկայացրեց նաև դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ 12 թեկնածուներին: Ցուցակում 11-րդը Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգորի Գրիգորյանն է, 12-րդը` ՀԺԿ-ից Լուսինե Չալաբյանն է, 13-րդը` ազատամարտիկ Հակոբ Հակոբյանը, 14-րդը` ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը, 15-րդը` ՀԱԿ քարտուղար Սամվել Աբրահամյան, 16-րդը Նարինե Հովհաննիսյանը, 17-րդը` Ավետիս Ավագյանը, 18-րդը ՀԺԿ-ից Ռոլանդ Ավետիսյանը, 19-րդը` Վլադիմիր Կարապետյանը, 20-րդը` Սոֆյա Յոռնեկյանը, 21-րդը` Արման Մուսինյանը, 22-րդը` Կարեն Գևորգյանը:

Ընդհանուր առմամբ, դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 141 անձ, որոնցից 133-ը ներկայացված են նաև ռեյտինգային ցուցակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում