Մշակույթի ոլորտում իրականացվելու է 17 ներդրումային ծրագիր. կառուցվելու է Սայաթ Նովայի թանգարանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացրել է 17 ներդրումային ծրագրեր, որոնց մեծ մասն արդեն մեկնարկել են և առաջիկա 1-2 ամիսների ընթացքում իրականություն կդառնան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Այդ17 ծրագրերի վրա յուրաքանչյուր ամիս ավելանում են նոր գաղափարներ, ծրագրեր, մասնավորապես, բառացիորեն երեկ Մշակույթի նախարարության որոշման նախագիծ է ընդունվել, որպեսզի մոտ ապագայում կառուցենք Սայաթ Նովայի թանգարանը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ամիրյանը:

Նախարարն ընդգծեց, որ չի կարծում, թե նախընտրական ժամանակահատվածը կազդի ներդրումների իրականացմանը, որովհետև կա աշխատակազմ, կան մարդիկ, ովքեր աշխատում են:

«Ներդրումային ծրագրերի մեծ մասը մասնավոր հատվածի հետ համագործակցություն է, իսկ մասնավորը շահագրգռված է շատ արագ իրականացնել ծրագրերը: Ներդրումների ընդհանուր գումարը դժվար է ասել, որովհետև որոշ ծրագրերի առումով հաշվարկներ դեռևս չկան, սկզբնական ծրագրերը գնահատվում են 3 միլիոն դոլարից ավելի»,- տեղեկացրեց Մշակույթի նախարարը:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին