Ինովացիա

Ucom-առաջարկում է կիսվել ինտերնետով ու լավ պահերով

1 րոպեի ընթերցում

Ucom-առաջարկում է կիսվել ինտերնետով ու լավ պահերով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության շարժական ինտերնետի U!Flash 8000 և U!Fi 8000 սակագնային պլաններին միացած բոլոր բաժանորդները փետրվարի 13-ից ապրիլի 13-ը 1 SIM-քարտի փոխարեն կստանան 2 SIM-քարտ և մշտական հնարավորություն կունենան կիսելու ինտերնետի ծավալը երկուսի միջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից:

Այս քարտերով բաժանորդները միաժամանակ կօգտագործեն սակագնային պլաններով նախատեսված 25 ԳԲ ինտերնետի ծավալը, որն սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 1024 կբ/վրկ ներբեռնման արագությամբ: Ավելին՝ առաջարկին 1 տարով միանալու դեպքում շարժական ինտերնետի 4G+ ցանցի հետ համադրելի U!Fi մոդեմը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 1 դրամով:

Հիշեցնենք, որ «Ինտերնետ միասին» ծառայությունը հասանելի է նաև ինտերնետի 5000 և 6000 սակագնային պլանների բաժանորդները 2000 դրամ ամսավճարի դիմաց:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում