«Ռոստելեկոմը» ԵՊՀ-ում հիմնել է գունավոր հեռուստատեսության հիմնադիր Հովհաննես Ադամյանի անվան սրահ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի գրադարանի մասնաշենքի 5-րդ հարկում փետրվարի 9-ին տեղի է ունեցել մեծանուն գիտնական, գունավոր հեռուստատեսության հիմնադիր՝ Հովհաննես Ադամյանի անվան սրահի պաշտոնական բացման արարողությունը։ Սրահը վերանորոգվել ու կահավորվել է «Ռոստելեկոմ» ընկերության կողմից և նպատակ ունի ստեղծելու միջավայր, ուր բացի կազմակերպվելիք միջոցառումներից ու կոնֆերանսներից, ուսանողները կոգեշնչվեն մեծ գիտնականի գյուտով և ձեռքբերումներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոստելեկոմ»-ի հանրային կապերի բաժնից, միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ռեկտորատի և ընկերության ներկայացուցիչներ, հյուրեր։

Օրվա ընտրությունը կարևորվում էր նրանով, որ փետրվարի 5-ը հայ անվանի գյուտարար Հովհաննես Ադամյանի (1879-1932) ծննդյան օրն էր, ով երազել էր իր հայրենիքում ստեղծել և առաջին անգամ գործարկել գունավոր պատկերներ հեռարձակող սարք: 1925 թ. Երևանի համալսարանի հատուկ լաբորատորիայում է նա պատրաստել և աշխարհում առաջին անգամ գործարկված վիճակում ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Եվրոպայում ներկայացվել է միայն երեք տարի անց։

«Ռոստելեկոմը» Հայաստանում իր բոլոր բաժանորդներին տրամադրում է նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած Սմարթ հեռուստատեսության ծառայությունը, ինչը Հովհաննես Ադամյանի գյուտի մերօրյա զարգացումն է։

Շնորհիվ «Ռոստելեկոմի» Երևանի և մարզերի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված ալիքներն ու օգտվելու ժամանակակից հնարավորություններից հեռուստատեսության արդիական համակարգերի շնորհիվ։ Նման հեռուստատեսային համակարգեր գործում են ավելի քան 20 երկրներում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Բելառուսում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, ԱՊՀ և այլ երկրներում։

«Ռոստելեկոմի» և Երևանի պետական համալսարանի համագործակցությունը հետագայում շարունակական բնույթ է կրելու՝ նոր շունչ տալով համատեղ նախագծերի ու ծրագրերի իրագործման համար։

Հ. Ադամյանը ստացել է հեռուստատեսության և լուսահեռագրության բնագավառներում 21 արտոնագիր (Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում): Ռուսաստանում 1918 թվականին ստեղծել է առաջին սարքը, որը հաղորդում և ցուցադրում էր սև և սպիտակ պատկերներ (ստատիկ պատկերներ), ինչը մեծ նվաճում էր հեռուստատեսության զարգացման բնագավառում։ 1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։

1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում նա պատրաստել և գործողության մեջ աշխարհում առաջին անգամ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Եվրոպայում ներկայացվել է միայն երեք տարի անց։ Հ. Ադամյանն այդ տարիներին դասախոսել է Հայաստանի Մայր բուհում և իր գործունեությամբ կերտել համալսարանի պատմության ոսկե էջերից մեկը:

Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում ուսանած Ադամյանը տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների, տեխնիկական գիտություններին զուգընթաց ուսումնասիրում էր գեղանկարչություն և ճարտարապետություն:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Հայերեն English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում