Շախմատիստները մեկնարկում են կանանց աշխարհի առաջնությունում
1 րոպեի ընթերցում
![Շախմատիստները մեկնարկում են կանանց աշխարհի առաջնությունում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/02/877976.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են շախմատի աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Նի Շիցյունի հետ:
Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին, իսկ առաջին շրջանի առաջին պարտիաները` փետրվարի 11-ին:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք շախմատի կանանց աշխարհի առաջնությունն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 64 շախմատիստուհի: