ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի դաշինքով. ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Մենք մասնակցում ենք Կոնգրես և ՀԺԿ դաշինքով, կգնանք միասնական պայքարի: Մենք բաց ենք նաև այն քաղաքական ուժերի համար, որոնք կիսում են ՀԱԿ-ի գաղափարախոսությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը:

Հարցին, թե ե՞րբ պատրաստ կլինի վերջնական ցուցակը, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ այդ հարցն իրեն այդքան էլ չի հետաքրքրում: «Կարող եմ միայն հայտարարել, որ առաջին համարը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով իրենց նախընտրական ծրագրին՝ Արամ Մանուկյանն ասաց, որ այն շատ հստակ է՝ խաղաղության ծրագիր է: «Մենք էլ սոցիալական, տնտեսական, հարկային և այլ բնագավառներին վերաբերող ծրագիր ունենք, բայց մեր դաշինքի մեխը խաղաղության ծրագիրն է»,- եզրափակեց Մանուկյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրություններին մասնակցելու համար դիմումները ԿԸՀ պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ համամասնական և տարածքային ցուցակները՝ փետրվարի 16-26-ը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան