Տնտեսություն

Վրացի գործարարը Հայաստանում McDonald's հիմնելու լիցենզիա է ստացել

1 րոպեի ընթերցում

Վրացի գործարարը Հայաստանում McDonald's հիմնելու լիցենզիա է ստացել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության տնօրեն Թիմուր Չկոնիան Հայաստանում McDonald's-ի բացման արտոնագիր է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով commersant.ge պարբերականը, գործարարը հայտարարել է, որ փետրվարի 7-ին McDonald's Georgia-ի պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այցի շրջանակներում կհստակեցվի ռեստորանի տեղակայման վայրն ու այլ մանրամասներ: «Արտոնագրի ստացումը դեռ առաջին քայլն է, եւ այս ուղղությամբ մեզ սպասվում է լուրջ աշխատանք: Անհրաժեշտ է հարթել իրավական հարցերը»,-ասել է գործարարը:

Նա ընդգծել է, որ ընթացիկ տարում Երեւանում կմեկնարկեն ռեստորանի կառուցման աշխատանքները: Նախնական փուլում ծրագրվում է բացել 3-4 կետ, որոնցից յուրաքանչյուրը կպահանջի €2,5-3 մլն ներդրում:

McDonald's Georgia-ն բացվել է 1999թ.: Ներկայում ցանցը գործում է Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումում, Զուգդիդիում եւ Ռուսթավիում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում