Նյու Յորքում աճուրդի են դրել արքայադուստր Դիանայի մանյակը
1 րոպեի ընթերցում
![Նյու Յորքում աճուրդի են դրել արքայադուստր Դիանայի մանյակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/02/877230.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Guernsey’s աճուրդային տունը վաճառքի Է հանել արքայադուստր Դիանային պատկանած մանյակը: Ինչպես հաղորդել Է People-ը, զարդի ներկայիս տերերն ուկրաինացի զույգ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տեղեկություններով՝ նրանք հույս ունեն դրա դիմաց ավելի մեծ գումար ստանալ արքայադստեր մահվան 20-րդ տարելիցի պատճառով: Նրանք զարդը գնել են 2010 թվականին 632 հազար դոլարով, իսկ այժմ մտադիր են այն վաճառել 12 մլն դոլարով:
Ադամանդներով եւ մարգարտով զարդը, որի մասին խոսվում Է, ստացել Է «Կարապի լիճ» անվանումը՝ ի պատիվ համանուն բալետի, որի ներկայացմանը 1997 թվականին Դիանան ներկա Է եղել այդ մանյակով՝ իր մահվանից մի քանի շաբաթ առաջ: Այդ այցելությունը դարձել Է հանրության մեջ նրա հայտնվելու վերջին դեպքերից մեկը: