Լեգենդար երգչուհի Վերա Լինն իր 100-ամյակը կնշի նոր ալբոմի թողարկմամբ
2 րոպեի ընթերցում
![Լեգենդար երգչուհի Վերա Լինն իր 100-ամյակը կնշի նոր ալբոմի թողարկմամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/02/877097.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Վերա Լինը որոշել Է իր 100-ամյա հոբելյանը նշել նոր ալբոմի թողարկմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը: Ժողովածուում տեղ կգտնեն երգչուհու դասական կոմպոզիցիաները՝ ժամանակակից մշակմամբ:
Vera Lynn 100 խորագրով ալբոմը կթողարկվի մարտի 17-ին՝ երգչուհու հոբելյանից երեք օր առաջ: Դրանում, մասնավորապես, կներկայացվեն այնպիսի կոմպոզիցիաներ, ինչպիսիք են՝ We՚ll Meet Again-ը եւ White Cliffs of Dover-ը, որոնք դարձել են 20-րդ դարի բրիտանական մշակութի ազգային խորհրդանիշերը, գրում Է ՌԻԱ Նովոստին:
«Զարմանալի Է, որ մարդկանց շարունակում են դուր գալ այդ երգերը, որոնք հայտնվել են այդքան շատ տարիներ առաջ, եւ նրանք դարձյալ վերապրում են այն ժամանակների հույզերը… Ինձ համար իսկապես ապշեցուցիչ Է եւս մեկ անգամ իմ երգերը բոլորովին նոր ձեւով լսելը»,-պատմել Է Լինը:
2016 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին 99-ամյա Լինին ասպետի կոչում Է շնորհել:
Վերա Լինը ծնվել Է 1917 թվականի մարտի 20-ին: Նա ճանաչում Է ձեռք բերել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ BBC-ի համերգային ռադիոծրագիրն Էր վարում արտասահմանում կռվող բրիտանացի զինվորականների համար: Նրան անվանում Էին «զինված ուժերի սիրեցյալ», իսկ նրա երգերին տրվել Է ազգային սեփականության կարգավիճակ: Երգչուհին պարգեւատրվել Է Բրիտանական կայսրության շքանշանով:
Վերա Լինին Է նվիրված Pink Floyd խմբի The Wall ալբոմի Vera երգը: Բացի այդ, նրա We’ll Meet Again կոմպոզիցիան հնչում Է Սթենլի Քուբրիքի «Դոկտոր Սթրեյնջլավ» ֆիլմի վերջում: