Life

ԶԼՄ-ները Օբամային գտել են Կարիբյան ծովի կղզիներից մեկում

1 րոպեի ընթերցում

  ԶԼՄ-ները Օբամային գտել են Կարիբյան ծովի կղզիներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշելի հետ հանգիստն անցկացնում Է Մեծ Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում՝ բրիտանացի միլիարդատեր, Virgin Group հոլդինգի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին այս մասին հայտնել Է TMZ ցանցային ռեսուրսը:

Ի հաստատումն իր խոսքի՝ ռեսուրսը զետեղել Է հանգստանալիս Օբամայի եւ Բրենսոնի մի շարք լուսանկարներ: Պետության նախկին ղեկավարը եւ նախկին առաջին տիկինը հյուրընկալվել են Նեկեր կղզում, որը պատկանում Է բրիտանացի ձեռնարկատիրոջը, որը մի շարք օդատիեզերական ծրագրեր Է իրականացնում ԱՄՆ-ում:

TMZ-ի գնահատմամբ՝ Օբաման՝ մուգ բեյսբոլկայով, մարզաշապիկով եւ անդրավարտիքով բացահայտորեն չի շտապում վերադառնալ ԱՄՆ, որտեղ արդեն մի քանի օր Է, ինչ կրքեր են բորբոքվում Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրերի պատճառով, որոնք խստացնում են ներգաղթի քաղաքականությունը:

Հունվարի 30-ին պետության 44-րդ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Քեւին Լյուիսը տարածել Է հայտարարություն, որում Օբաման պաշտպանել Է Թրամփի քաղաքականության դեմ ուղղված բողոքի ակցիաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում