Դիլիջանի միջազգային դպրոցն ընդգրկվել է ռուսաստանցի միլիարդատերերի ստեղծած դպրոցների լավագույն հնգյակում. Forbes
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UWC Dilijan միջազգային դպրոցը, որը հիմնել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, հայտնվել էForbes-իվարկանիշային լավագույն հնգյակում։ Դպրոցը ներառվել է ռուսաստանցի միլիարդատերերի մասնակցությամբ ստեղծված լավագույն դպրոցների վարկանիշում, որին կարելի է ծանոթանալ Forbes հրատարակության պաշտոնական կայքում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուբեն Վարդանյանի հիմնածUWC Dilijan դպրոցը վարկանիշում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
«2014թ-ին Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ հիմնել է միջազգային դպրոցը։ UWC Dilijan դպրոց են հաճախում տաղանդավոր երեխաներ։ Այն գտնվում է Հայաստանի համանուն քաղաքում և մտնում է United World Colleges միջազգային դպրոցների ցանցի մեջ։ Դա նշանակում է, որ ընդունելության քննություններից հետո ընդունող հանձնաժողովը կարող է աշակերտին ուղարկել այլ երկիր սովորելու, որտեղ նույնպես կա ցանցի դպրոց։ Այսօրվա դրությամբ դպրոցում սովորում է 198 ուսանող` աշխարհի 72 երկրներից», — գրում է Forbes-ը։
Վարկանիշում ներառվել են նաև հարուստ բարերաների միջոցներով ստեղծված այլ նախագծեր. Զիյաուդին Մագոմեդովի «Պերիմետրը» (Դաղստան), Վադիմ Մոշկովիչի «Լետովոն» (Մոսկվա), Ելենա Բատուրինայի «Առաջին մոսկովյան մասնավոր գիմնազիան» (Լիպկի), Սիրիուսը (Սոչի)։