Life

Վարչապետ Կարեն Կարապետյանը երիտասարդ տարիքում նվագել է ռոք խմբում

1 րոպեի ընթերցում

 Վարչապետ Կարեն Կարապետյանը երիտասարդ տարիքում նվագել է ռոք խմբում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ նա նվագում է հարվածային գործիքների վրա, նշել է, որ այն նկարվել է Արցախում՝ ընկերների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջպետական «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Կարեն Կարապետյանը նշել է, որ հանդիպմանը ներկա էին նաև «Արցախի երեխաներ» երաժշտական խմբի աննկարագրելի տաղանդավոր պատանիները և նրա մոտ ստեղծագործական պոռթկում է առաջացել:

«Ես չէի պատկերացնի, որ այն երբևէ կհայտնվի: Ես ոչ մի տեղ չեմ սովորել, պարզապես երիտասարդական տարիներին նվագել եմ ռոք խմբում: Հիմա չեմ նվագում, մեծ փորձ չունեմ, շատ կցանկանայի, բայց հնարավորություններ չկան»,- ասել է վարչապետը:

Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվում Կարեն Կարապետյանն ազատ ժամանակ, նա նշել է, որ վերջին չորս ամիսներին նա դարձել է շատ անհետաքրքիր մարդ` նույնիսկ գրքեր չի հասցնում կարդալ: «Ինձ մոտ հիմա երկու վիճակ է` կամ աշխատանքի եմ, կամ անկողնում` փորձում եմ քնել: Բայց ես այն կշտկեմ»,- հավելել է Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում