Արցախ

Քիմ Քարդաշյանի մայրը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանի մայրը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները, շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջեները զանգահարել է ավստրալական ռադիոյի հաղորդմանը, որի հյուրն էր նաև Բերեջիկլյանը:

«Հայ կանայք գեղեցիկ են, խելացի, շատ-շատ ըմբռնող և կարծում եմ, որ շատ լավ որոշումներ են կայացնում: Շնորհավորանքներս»,- նշել է Քրիս Ջեները:

Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելսում հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում` դառնալով նահանգի վարչապետ: Լիբերալ կուսակցության կողմից հրավիրած հանդիպումը տևել է առավելագույնը 15 րոպե:

Նոր Հարավային Ուելսի նորընտիր վարչապետը տեղեկացրել է, որ իր նոր կաբինետը որոշելու համար պահանջվում է շուրջ մեկ շաբաթ ժամանակ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում