Սպորտ

Արոնյանը Տատա Սթիլի 4-րդ տուրից հետո 9-րդ տեղում է

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Տատա Սթիլի 4-րդ տուրից հետո 9-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Տատա Սթիլ մրցաշարի 4 տուրից հետո 9-րդ տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը 4 հնարավորից վաստակել է 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 9-րդն է: Առաջատարը 3,5 միավորով Պավել Էլյանովն է: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն ունեն 3-ական միավոր:

Հունվարի 18-ին մրցաշարում հանգստյան օր է:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի առաջատար Պավել Էլյանովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում