Տնտեսություն

ԵԱՏՄ-ի հետ տնտեսական երկխոսությամբ հետաքրքրված են նաև Մոնղոլիան, Պերուն և Չիլին

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի հետ տնտեսական երկխոսությամբ հետաքրքրված են նաև Մոնղոլիան, Պերուն և Չիլին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի տարբեր երկրների կողմից շատ մեծ հետաքրքրություն կա ԵԱՏՄ-ի հետ տնտեսական համագործակցության առումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։Նրա փոխանցմամբ` բանակցություններ են ընթանում Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների հետ:

«Սա շատ լավ և դրական միտում է։ Չինաստանի հետ աշխատանքներ են տարվում առևտրատնտեսական համաձայնության վերաբերյալ։ Շատ մեծ հետաքրքրություն կա աշխարհի տարբեր երկրների կողմից, բայց, բնականաբար, հասկանալի է, որ նրանց բոլորի հետ միաժամանակ ԵԱՏՄ-ն չի կարող բանակցություններ վարել, քանի որ դա արդյունավետ չէ»,- նշեց ԵԱՏՀ ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի անդամը և հավելեց, որ իրենք ունեն փոխգործակցության այլ ֆորմատներ, օրինակ, Մոնղոլիայի, Պերուի, Չիլիի հետ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ տնտեսական երկխոսությամբ։

Նրա խոսքով` այն փաստը, որ շատ մեծ հետաքրքրվածություն կա աշխարհի մոտ 40 երկրների մոտ, որոնք կցանկանային համաձայնության պայմանագիր կնքել ազատ առևտրաշրջանառության վերաբերյալ, վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ-ն աշխարհում համարվում է տնտեսական անհատ խաղացող և բավականին հեռանկարային շուկա է։ «Բոլորը հասկանում են, որ անդամակցելով այս կառույցին, կունենան ավելի շատ տնտեսական օգուտ»,- ասաց Տատյանա Վալովայան։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում